Լրահոս
Քաղաքական
17:51
04.10.22
98

Ծանր ռազմաքաղաքական իրադրության պայմաններում, շարունակում են փակի տակ պահվել մեր քաղբանտարկյալ ընկերները․ պատգամավոր

Img default alt hy

ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․

«Հայաստանի շուրջ ստեղծված ծանր ռազմաքաղաքական իրադրության պայմաններում, կալանավայրերում շարունակում են փակի տակ պահվել մեր քաղբանտարկյալ ընկերները։
Ի դեպ, նրանցից շատերը, չնայած երիտասարդ տարիքին, մասնակցություն են ունեցել վերջին 2 պատերազմներին։

Բնական է, որ նման արժանիքները ո՛չ իշխանությանը, ո՛չ էլ նրանց սպասարկող իրավապահ համակարգին չեն հուզում.

Ադրբեջանը շարունակում է մխրճվել ՀՀ ինքնիշխան տարածք, իսկ սրանք լուռ շարունակում են գործեր կարել, մարդկանց ապօրինի կերպով փակի տակ պահել և, իհարկե, դրա համար խոշոր պարգևավճարներ ստանալ։

Այսօր հերթական անգամ այցելել եմ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ՝ հանդիպելու մեր քաղբանտարկյալ ընկերներին»։