Լրահոս
Առողջապահական
23:59
09.09.22
175

Բժիշկն անվանել է այրոցի հետ պայքարի հիմնական միջոցը

Img default alt hy

«Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Ամենակարևորի մասին» հաղորդաշարի եթերում որպես այրոցի դեմ պայքարելու հիմնական միջոց անվանել է սննդակարգի վերանայումը, հաղորդում է Мослента պարբերականը: Բժիշկը նշել է, որ կարևոր է նվազեցնել շոկոլադի, սուրճի, ալկոհոլի, յուղոտ սննդի և արագ սննդի օգտագործումը։ Ստամոքսի թթվայնությունը կարելի է վերահսկել նաև դեղամիջոցներով:

«Այրոցը միշտ չէ, որ հիվանդություն է։ Սա ֆիզիոլոգիական վիճակի մի մասն է, օրինակ՝ ավելորդ քաշ ունեցող մարդկանց կամ մարզիկների համար», - հավելել է մասնագետը:

Մյասնիկովը զգուշացրել է, որ ամեն դեպքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել շոշափելի անհարմարության դեպքում։ Այրոցը կարող է լինել գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսի ախտանիշ, երբ ստամոքսի թթվային պարունակությունը վերադառնում է կերակրափող: Այս հիվանդությանը բնորոշ է կրծոսկրի հետին հատվածում այրոցը և ցավը, ինչպես նաև չոր հազը: Մարդկանց երկու տոկոսի մոտ այս վիճակը կարող է վերածվել քաղցկեղի:

Ավելի վաղ Մյասնիկովը թվարկել էր այրոցի դեմ դեղեր ընդունելու կանոնները. նրա խոսքով՝ բուժումը պետք է սկսել նվազագույն ազդող չափաքանակից։