Լրահոս
Քաղաքական
19:16
26.11.25
199

Բռնաճնշումներին հակազդելու համար համախմբվում է ընդդիմությունը. ԱԺ լսումներ՝ առանց իշխանության

Համախմբվել չարիքի իշխանության դեմ՝ բացառելով ընդդիմադիր դաշտում իրար դեմ հակաքարոզչությունը: Այս ուղերձով այսօր Ազգային ժողովում քաղբանտարկյալների խախտված իրավունքների վերաբերյալ հանրային լսումներ է հրավիրել «Հայաստան» խմբակցությունը: Ավելի քան 7 տասնյակ մարդ քրեական հետապնդման է ենթարկվում քաղաքական հայացքներն արտահայտելու, հակաիշխանական պայքարի համար, թեև լսումներին օթյակից հետևող Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում պնդել է, թե նրանք իրենց քրեորեն պատժելի արարքների համար են մեղադրվում: