Լրահոս
Աշխարհ
15:13
13.06.22
299

Բրիտանուհին մեկ շաբաթվա ընթացքում 2 անգամ հղիացել է

Img default alt hy

Daily Mail-ը հայտնում է՝ Լոնդոնի Բեքթոն արվարձանի 30-ամյա բնակչուհի Ալինա Լուկան մեկ շաբաթվա ընթացքում երկու անգամ հղիացել է։

Իրենց առաջնեկից հետո բժիշկները պնդել էին, որ նա միայն հինգ տոկոս հնարավորություն ուներ նորից մայր դառնալու։ Սակայն պլանային ուլտրաձայնային հետազոտության ժամանակ բժիշկները պարզել են, որ բրիտանուհին հղի է երկվորյակներով, որոնք բեղմնավորվել են մեկ շաբաթվա տարբերությամբ։ Արգանդում գտնվող երեխաները երկվորյակներ չեն։

Լուկան դստրերին անվանել է Էլլի և Միլի։ Աղջիկները ծնվել են 35 շաբաթականում՝ գրեթե նույն հասակով և քաշով։