Լրահոս
Քաղաքական
14:15
07.07.22
276

Բունդեսթագի պատգամավորները դիմել են ՀՀ ԱԺ գործընկերներին՝ Սոնա Մնացականյանի մահվան գործով

Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորները Հայաստանի իրենց պաշտոնակիցներին են դիմել՝ հրավիրելով հայ պատգամավորների ուշադրությունը վրաերթից մահացած Սոնա Մնացականյանի մահվան գործի վրա: Տեղեկությունը հայտնում է «Armlur.am»-ը` տեղադրելով դիմումի սքանավորված տարբերակը: 

Գերմանիայի խորհրդարանի պատգամավորները նշում են, որ այդ գործով պետք է արդար դատաքննություն իրականացվի՝ ընդգծելով, որ օրենքի առաջ բոլորը հավասար են անկախ պաշտոնից: