Լրահոս
Միջազգային
15:50
07.07.22
136

Բորիս Ջոնսոնը պատրաստվում է հրաժարական տալ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը նախարարների նոր կաբինետ է նշանակել՝ չնայած հրաժարական տալու մտադրությանը։ Այս մասին հաղորդում է The Independent պարբերականը։ Լրատվամիջոցը նշում է, որ նա պաշտոնին կմնա մինչև պահպանողականների նոր ղեկավար ընտրվի։

Քննադատները պնդում են, որ Բրիտանիայի վարչապետը իշխանությունը հենց այսօր հանձնի այն բանից հետո, երբ վերջապես համաձայնել է հրաժարական տալ։Քննադատները պնդում են, որ Բրիտանիայի վարչապետը իշխանությունը հենց այսօր հանձնի այն բանից հետո, երբ վերջապես համաձայնել է հրաժարական տալ։ Ջոնսոնի կաբինետի անդամներից ավելի քան 50-ն արդեն հրաժարական է տվել։

Հիշեցնենք՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն այսօր ուղերձով կդիմի ժողովրդին՝ իր հրաժարականի մասին բազմաթիվ կոչերից հետո։ Ջոնսոնի հետ կապված սկանդալների ֆոնին Բրիտանիայում կառավարության բազմաթիվ անդամներ հրաժարական են տվել, այդ թվում՝ կրթության, ֆինանսների և առողջապահության նախարարները, տեխնոլոգիաների հարցերով նախարարը, առողջապահության փոխնախարարը, Ուելսի և Իռլանդիայի հարցերով նախարարները։

Ջոնսոնի կառավարության անդամներից մեկին մեղադրում են  երկու տղամարդկանց նկատամբ սեռական ոտնձգությունների մեջ։ Ջոնսոնսը նրան բարձր պաշտոնի էր նշանակել՝ չնայած նման միջադեպեր նախկինում էլ էին եղել։ Ջոնսոնի շուրջ մյուս սկանդալն էլ կապված է լոքդաունի ժամանակ իր նստավայրում երեկույթների մասնակցելու հետ։ Ջոնսոնը նաև խոստովանել է, որ մի քանի անգամ առանց վկաների հանդիպել է ռուս օլիգարխ Ալեքսանդր Լեբեդևի հետ։