Լրահոս
Իրավական
17:12
10.06.22
235

Բողոք՝ զոհված տղաների մարմինները պարկերի մեջ, հատակին պահելու համար քրեական գործ չհարուցելու դեմ

44-օրյա պատերազմում զոհված տղաների մարմինները Աբովյանի դիահերձարանում պարկերի մեջ, հատակին պահելու համար քրեական գործ հարուցելու միջնորդությունը մերժել են քննչական կոմիտեն և դատախազությունը: Այդ որոշումների դեմ դատարան բողոք է տարել փաստաբան Գարիկ Գալիկյանը: Դատական նիստը նշանակված է հուլիսի 1-ին: Սկանդալային այս դեպքը բացահայտվել էր 2021-ի մայիսին, երբ զոհվածների հարազատները Աբովյանի դիրահերձարանի նկուղում հայտնաբերել էին տղաների մարմինները պարկերի մեջ հատակին գցած:

Այս բացահայտումից հետո աշխատանքից ազատվել էին դիրահերձարանի վարիչն ու 2 աշխատակից: