Լրահոս
Միջազգային
15:00
08.09.22
115

Բնակելի շենք է փլուզվել Սիրիայի Հալեպ նահանգում. 11 մարդ մահացել է

Սիրիայի Հալեպ նահանգում 5 հարկանի շենք է փլուզվել: 11 մարդ է զոհվել՝ այդ թվում երեխաներ: 2 մարդ վիրավոր է: «Սանա» լրատվական գործակալությունը հայտնում է, որ որոնողափրակարարական աշխատանքները շարունակվում են, քանի որ փլատակներում կարող են մարդիկ լինել:

Հալեպի քաղաքային խորհրդի ղեկավարի խոսքով՝ շենքը փլվել է, քանի որ թույլ հիմքերի վրա է կառուցվել:

Մոտակայքում գտնվող յոթ շենքերից մարդկանց տարհանել են: Մտավախություն կա, որ դրանք նույնպես կարող են քանդվել: