Լրահոս
Քաղաքական
13:40
06.07.22
136

«Բիսեդկի ջահելի տպավորություն է թողել». պատերազմում զոհվածների ծնողները չեն վստահում Քյարամյանին

 

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները այսօր առավոտյան գնացել են գլխավոր դատախազություն՝ պարզելու, թե պետական դավաճանության գործը ԱԱԾ տեղափոխելու իրենց պահանջի վերաբերյալ ի՞նչ է որոշել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Հունիսի 30-ին ծնողները հանդիպել էին Դավթյանի հետ, ասել, որ չեն վստահում քննչական կոմիտեի նախագահին, քանի որ, Արգիշտի Քյարամյանը, ծնողների խոսքով, բիսեդկի ջահելի տպավորություն է թողել: