Լրահոս
Աշխարհ
12:30
03.07.22
358

Բելգորոդում պայթյունների հետևանքով զոհվել է երեք մարդ, չորսը՝ վիրավորվել, վնասվել է 50 տուն

Նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը տելեգրամյան իր ալիքում հայտնել է, որ Բելգորոդում պայթյունների հետևանքով զոհվել է երեք մարդ, ևս չորսը վիրավորվել են։ Վնասվել է 11 բազմաբնակարան շենք և առնվազն 39 մասնավոր։

«Այսօր կապալառուները կիրականացնեն բոլոր անհրաժեշտ չափումները և կսկսեն վերականգնողական աշխատանքները»,- գրել է Գլադկովը։

Նահանգապետը չի նշում քաղաքում տեղի ունեցած պայթյունների պատճառները։