Լրահոս
Հասարակական
20:41
08.09.22
190

«Բայրաքթարների» տակ՝ մինչև վերջին փամփուշտը. թշնամուն չհանձնված հայ զինվորը

Հայաստանը երկրորդ օրն է՝ փորձում է պարզել համացանցում տարածված տեսանյութի հայ զինվորի ինքնությունը, որի խիզախությունը ոգևորել է Ադրբեջանից կրած պարտության հետ չհաշտվողներին: Հայաստանի պաշտպանության նախարարությունը նույնպես փորձում է ճշտել ադրբեջանական շրջափակման մեջ մինչև վերջ կռված զինվորի ինքնությունը և կոչ է անում քաղաքացիներին՝ որևէ տեղեկություն ունենալու դեպքում հայտնել այդ մասին նախարարություն:

Ադրբեջանում գտնվող հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը «Oragirnews»-ին ասել է, որ իր ձեռքի տակ եղած փաստերը, տղայի նախկին նկարները, ինչպես նաև երիտասարդի զինակցի պատմած տեղեկությունները համադրելով կարելի է 95 տոկոսով եզրակացնել, որ տեսանյութի երիտասարդը Տարոն Հարությունի Անդրեասյանն է։ «Նա համարվում է անհետ կորած»,- ասել է Սահակյանը: