Լրահոս
Միջազգային
12:47
07.09.22
91

Բայդենը Թրասի հետ քննարկել Է համագործակցությունն Ուկրաինայի շուրջ

Img default alt hy

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասի հետ հեռախոսով քննարկել Է երկու երկրների համագործակցությունն Ուկրաինայի իրադրության շուրջ, ինչպես նանև մարտահրավերները Չինաստանի և Իրանի կողմից:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված Է սեպտեմբերի 6-ին Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ: Բայդենը Թրասին շնորհավորել Է վարչապետի պաշտոնն ստանձնելու առթիվ:

«Երկու ղեկավաները հավաստել են հատուկ հարաբերությունները մեր երկրների միջև և պատրաստակամություն են հայտնել այսուհետև ևս խորացնելու այդ կապերը»,- ընդգծված Է փաստաթղթում: «Նախագահ Բայդենը և վարչապետ Թրասը քննարկել են գլոբալ մարտահրավերների շուրջ սերտ համագործակցության շարունակման կարևորությունը, ներառյալ Ուկրաինային աջակցությունը, դիմակայությունն այն մարտահրավերներին, որոնք իրենից ներկայացնում Է Չինաստանը, և այն բանի կանխումը, որպեսզի Իրանը երբևիցե միջուկային զենք ստանա»,- ասված Է տեքստում: ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ղեկավարները նաև քննարկել են «Էներգիայի հուսալի և մատչելի աղբյուրների ապահովումը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: