Լրահոս
Հասարակական
10:50
12.11.24
272

Բախվել են «Mazda»-ն ու «ЗИЛ 130»-ը․ վիրավոր կա

Img default alt hy

Նոյեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Երևան-Գյումրի M1 ավտոճանապարհի 37 կմ հատվածում՝ Ուջան գյուղի վարչական տարածքում, բախվել են «Mazda» մակնիշի ավտոմեքենան և «ЗИЛ 130» մակնիշի բեռնատարը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղից էլ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։