Լրահոս
Հասարակական
17:45
22.11.25
177

Բախվել են մարդատար մեքենաներն ու կցորդիչով բեռնատարը․ 5 հոգի հիվանդանոցում է

Img default alt hy

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհին, Մուղնի բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Toyota Camry» մակնիշի և «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները և «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարը։ 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 հոգի տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն, որոնցից մեկը այնուհետև տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։  

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։