Լրահոս
Հասարակական
19:58
03.10.22
156

Բախվել են MAN բեռնատարը, Opel Astra-ն ու VAZ 2106-ը. կա վիրավոր

Img default alt hy

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Սիսիան-Երևան Մ2 ավտոճանապարհի 22 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 45-ամյա Վահե Մ․-ի վարած MAN մակնիշի բեռնատարը, Սյունիքի մարզի բնակիչներ 50-ամյա Սպարտակ Ս․-ի վարած Opel Astra մակնիշի և 71-ամյա Սամվել Վ.-ի վարած VAZ 2106 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Սամվել Վ․-ն քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից:

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սիսիանի թիվ 57 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։  

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականներն ու սահմանազատել տարածքը։