Լրահոս
Հասարակական
21:40
05.10.22
105

Բախվել են Honda-ն ու Opel-ը, կա վիրավոր

Img default alt hy

Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։50-ի սահմաններում Նոր Գեղի-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են Կոտայքի մարզի բնակիչ՝ 44-ամյա Արթուր Խ-ի վարած Honda մակնիշի և Երևանի բնակիչ՝ 24-ամյա Եղիշե Ե-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդներիի Աշոտ  Ե-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ 

Քննիչի հանձնարարկանով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Նարիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։