Լրահոս
Միջազգային
15:35
12.07.25
230

Բաքվում ընթանում է Ադրբեջանի ու Սիրիայի նախագահների հանդիպումը

Img default alt hy

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպում է անցկացնում պաշտոնական այցով Բաքու ժամանած Սիրիայի Արաբական Հանրապետության անցումային շրջանի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի հետ։ 

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ նախագահների միջև հանդիպումը նախ տեղի է ունեցել ընդլայնված կազմով, իսկ ներկայում Իլհամ Ալիևի և Ահմեդ աշ-Շարաայի միջև հանդիպումն անցկացվում է նեղ կազմով։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սիրիայի Արաբական Հանրապետության ժամանակավոր նախագահ Ահմեդ աշ-Շարաան հուլիսի 12-ին այցով ժամանել է Ադրբեջան։ 

Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում Ահմեդ աշ-Շարաային դիմավորել են Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յագուբ Էյուբովը և այլ պաշտոնատար անձիք։

Հիշեցնենք՝ սիրիական SANA պետական լրատվական գործակալությունը հայտնել էր, որ Ահմեդ աշ-Շարաան Ադրբեջան է մեկնում պաշտոնական այցով, սակայն այցի վերաբերյալ մանրամասներ չէր հաղորդել։