Լրահոս
Միջազգային
16:18
04.10.22
111

Բաքվում ԱՄՆ դեսպանությունը կոչ է արել պատասխանատվության ենթարկել հայ ռազմագերիների սպանության մեղավորներին

Img default alt hy

Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Ադրբեջանի զինվորների կողմից անզեն հայ ռազմագերիների մահապատժի վերաբերյալ վերջին հաղորդագրություններով: Այս մասին նշված է Բաքվում ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքի պաշտոնական էջում:

«Մենք կոչ ենք անում լիարժեք և անաչառ քննության։ Ցանկացած վայրագության համար մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն», - նշված է հաղորդագրության մեջ։