Լրահոս
Հասարակական
14:45
09.09.22
135

Բաքվից վերադարձած 4 շիրակցիները դեկտեմբերին Խծաբերդում գերեվարվածներն են

«Հայլուր»-ի թղթակիցներն արդեն զրուցել են գիշերը Բաքվից Հայաստան վերադարձված Վարազդատ Մանուկյանի մոր հետ: Նա հայտնել է, որ որդուն գիշերը տեսել է մի քանի րոպեով: Վարազդատն ու մյուս 4 տղաները հիմա Մուրացանի զինվորական հոսպիտալում են, հարազատները տանն են, պատրաստվում  են դիմավորել նրանց: 

Տիկին Անահիտի տեղեկություններով՝ վերադարձված 4 շիրակցի տղաները 44-օրյայի ավարտից հետո դեկտեմբերին Խծաբերդում գերեվարված պահեստազորայիններից էին: