Լրահոս
Քաղաքական
21:49
08.09.22
134

Բաքվից եկող վտանգներ և բրյուսելյան գաղտնիքներ. Փաշինյանի գիշերային հանդիպումը՝ Վլադիվոստոկում

Ադրբեջանը կրակում է, որպեսզի Հայաստանին ստիպի արագացնել պայմանավորվածությունների կատարումը: Սա փորձագիտական կարծիք է:

Տեղեկություն կա, որ միչև այս տարվա վերջ հնարավոր է Երևանն ու Բաքուն ստորագրեն խաղաղության պայմանագիրը, չնայած այսօր Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե ինքն ու Ալիևը Բրյուսելում օգոստոսի 31-ին չեն կարողացել ընդհանուր հայտարարի գալ ամենակարևոր հարցերի շուրջ: