Լրահոս
Տարածաշրջան
16:00
10.03.23
290

Բաքվի կենտրոնում փոխհրաձգություն է տեղի ունեցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բաքվի կենտրոնում ՝ պետական կրկեսի շենքի մոտ, փոխհրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով երեք մարդ է վիրավորվել: «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայությունը:

«Ոստիկանությունը տեղեկություն է ստացել այն մասին, որ երեք մարդ վիրավորվել է մայրաքաղաքի Նասիմինսկի շրջանում հրազենից արձակված կրակոցների հետևանքով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ տեղական ԶԼՄ-ները հայտնել էին, որ զինված միջադեպի վայրում աշխատում են ՆԳՆ քրեագետները: Մոտակա ողջ տարածքը շրջափակված է ոստիկանության աշխատակիցների կողմից։