Լրահոս
Արցախ
22:30
08.03.23
189

Բաքվի արցունքներին հավատում է Եվրոպան. Ադրբեջանի ահաբեկչությունից հետո ԵՄ-ն պաշտպանում է Բաքվին

Այն պահին, երբ Ադրբեջանը Արցախում դիվերսիայից հետո ակտիվացրել է տեղեկատվական գրոհը՝ Հայաստանին մեղադրելով Ստեփանակերտ-Լիսագոր ճանապարհով զենք ու զինված ուժերի անձնակազմ տեղափոխելու համար, եվրոպացի բարձրաստիճան դիվանագետ Տոյվո Կլաարը  խոսում է Բերձորի միջանցքով անցնող բեռնատարները ստուգելու անհրաժեշտության մասին:   

Հարավային  Կովկասում Եվրամիության ներկայացուցիչը կարծում է, որ օրինական է  միջանցքով անցնող  բեռների թափանցիկությունը ապահովելու՝ Ադրբեջանի պահանջը: Եվրոպացի դիվանագետի հայտարարությունը  կողմնակալ  են համարում Արցախում՝ հատկապես, ադրբեջանական վերջին   ահաբեկչության ֆոնին: