Լրահոս
Քաղաքական
22:40
16.09.22
100

Բաքուն բացում է «միջանցքը», Թեհրանը՝ փակում. Պուտին-Ալիև «երկար զրույց»՝ Սամարղանդում

Տարածաշրջանում սահմանային փոփոխությունների, նոր ենթակառուցվածքների թեման այսօր քննարկվել է Սամարղանդում Շանհայի համագործակցության կազմակերպության խորհրդի նիստի ժամանակ: Իլհամ Ալիևը գովազդել է Հայաստանի տարածքով իր ուզած միջանցքը, այն անվանել  առևտրային մեծ խաչմերուկ: 

Ալիևն այսօր հայտարարել է, թե այդ գործընթացը խոչընդոտում է Հայաստանը: Իրանի նախագահն էլ Ալիևի ու ևս 13 երկրի ղեկավարների մասնակցությամբ գագաթնաժղովին նորից հայտարարել է, որ իր քթի տակ չի հանդուրժի սահմանների փոփոխություն: