Լրահոս
Միջազգային
16:20
07.07.22
197

Բաքուն առաջընթաց չի տեսնում Երևանի հետ խաղաղության համաձայնագրի բանակցություններում

Խաղաղության համաձայնագրի վերաբերյալ Երևան-Բաքու բանակցություններում առաջընթաց չի տեսնում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:

Նա լրագրողներին ասել է, որ կան որոշակի հաղորդագրություններ, քննարկումներ են ընթանում: Նա նաև նշել է, որ սահմանազատումը երկար գործընթաց է, և հաշվի առնելով Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները, գործընթացը հեշտ չի լինելու։