Լրահոս
Արցախ
22:53
04.10.22
87

Բաքու-Ստեփանակերտ քննարկում՝ Արցախի «զրո կարգավիճակով». արցախցիները «մենակ են մնում»

Արդյո՞ք հնարավոր է, որ Բաքուն բանակցային սեղանի շուրջ նստի պաշտոնական Ստեփանակերտի հետ, երբ համարում է, որ Արցախի խնդիրը արդեն լուծված է, արցախցիներն էլ Ադրբեջանի քաղաքացիներ են:

Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը կարծում է՝ Բաքուն այդպիսի ֆորմատի դեռ պատրաստ չէ, որքան էլ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը վստահեցնում է, որ Ստեփանակերտ-Բաքու քննարկումների մեխանիզմ են փորձում ստեղծել: