Լրահոս
Զինված ուժեր
13:11
24.11.25
162

Բանակում ծառայությունը կրճատվել ու ավելի գրավի՞չ է դարձել. ՀՀ ՊՆ ղեկավարը՝ ԱԺ-ում

Հայաստանի պաշտպանության նախարարն այսօր Ազգային ժողովում վստահեցրել է, թե զինծառայության ժամկետի կրճատումից հետո մարդկային ռեսուրսն ավելի շատ է լինելու: Սուրեն Պապիկյանը խորհրդարանի պաշտպանության հարցերի հանձնաժողովում ներկայացրել է «Զինվորական ծառայության մասին» օրենքում փոփոխությունները, որոնցով առաջարկվում է 2026-ից՝ 24-ամսյա պարտադիր ծառայությունը կրճատել մինչև 18 ամիս՝ մեկուկես տարի: Ըստ ռազմական փորձագետների՝ իշխող ուժն այս փոփոխությամբ փորձում է շահել ընտրողների սիրտը: