Լրահոս
Իրավական
15:52
10.06.22
177

Բագրատ Եսայանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում․ փաստաբան

Img default alt hy

Փաստաբան Վահե Եփրիկյանը գրում է․

«Բագրատ Եսայանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում ՀՀ քր. օր. -ի 38-225-րդ հոդվածի 2-րդ մասով և 164-րդ հոդվածի 1-ին մասով, վերջինս ներկա պահին ձերբակալված է ու իր նկատմամբ հավանաբար այսօր ներկայացվելու է կալանքի միջնորդություն։

Կանխավ ցանկանում եմ նշել, որ վերոհիշյալ մեղադրանքի իմաստով պարոն Եսայանը որևէ արարք չի կատարել, ավելին` դեպքից անցել է շուրջ մեկ տարի ութ ամիս և հենց այժմ նրան մեղադրանք առաջադրելն ու կալանավորելը բացառապես պայմանավորված է քաղաքական նպատակահարմարությամբ»։