Լրահոս
Հասարակական
11:18
26.11.25
273

Բաղրամյան պողոտայում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Img default alt hy

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. նոյեմբերի 26-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Մասնավորապես՝ Բաղրամյան պողոտայում` Բաղրամյան պողոտա — Պռոշյան փողոց խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա – Լեռ Կամսարի փողոց խաչմերուկ, երթևեկելի գոտու աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Ինչպես նաև Պռոշյան փողոցում՝ Բաղրամյան պողոտա – Պռոշյան փողոց խաչմերուկից մինչև Պռոշյան — Այգեձորի փողոցների խաչմերուկ կարգելվի մեքենաների կանգառը: