Լրահոս
Հասարակական
12:41
14.06.22
200

Բաբայան փողոցում բախվել են BMW-ն ու Mercedes-ը, վերջինս հայտնվել է մայթին․ կան վիրավորներ

Img default alt hy

shamshyan.com-ը գրել է․

Այսօր՝ հունիսի 14-ն, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ի սահմաններում Ազատության պողոտա-Բաբայան փողոց խաչմերուկում՝ «Ֆլեշ» բենզալցակայանի դիմաց, բախվել են 22-ամյա Վահան Խաչատրյանի վարած Mercedes մակնիշի և 30-ամյա Արամ Բոզոյանի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ 

Վիրավորներին առաջինը օգնության են հասել բենզալցակայանի աշխատակիցները, և օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ 

Բախման հետևանքով Mercede-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել բենզալցակայանի արտաքին լուսավորության փոքր սյունը և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին։ 

Պարեկային ծառայությունը պարզում է վիրավորների ինքնությունը։