Լրահոս
Քաղաքական
10:41
05.07.22
207

ԱԺ պատգամավորի մանդատը վերցնելու եմ․ Մարտուն Գրիգորյան

Img default alt hy

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը կվերցնի պատգամավորական մանդատը։ Այդ մասին նա ֆեյսբուքյան գրառում է արել։

«Հարգելի՛ գյումրեցիներ, շիրակցիներ, հայրենակիցներ, վերջին օրերին լրատվամիջոցներով տեղեկացրել եմ, որ վերցնելու եմ ԱԺ պատգամավորի մանդատը։

Բոլորս հասկանում ենք, որ երկրում առկա ներքաղաքական և հատկապես արտաքին քաղաքական օրակարգում, ծանր ու դժվարին այս ժամանակահատվածում, հեշտ որոշում չէր ստանձնել այսպիսի պատասխանատվություն։

Անկախ դժվարություններից ու խոչընդոտներից, որպես Շիրակի մարզից՝ Գյումրուց ընտրված ընդդիմադիր պատգամավոր, պատրաստ եմ և պարտավորված ամեն ինչ անել մարզի խնդիրները բարձրաձայնելու և լուծումներին հետևողական լինելու համար։

Հընթացս կտեղեկացնեմ Ձեզ պատգամավորական աշխատանքիս ծավալի ու զարգացման մասին։

Շնորհակալ եմ»։