Լրահոս
Քաղաքական
18:45
10.09.22
142

ԱԺ նիստերին չմասնակցելը բոյկոտի ձև է, որից օգտվում է ընդդիմությունը. Գեղամ Նազարյան

Img default alt hy

Ընդդիմադիր խմբակցությունները բոյկոտում են ԱԺ աշխատանքները հենց այս իշխանության պատճառով․ սա գործողության ձև է՝ նպատակին հասնելու համար, Yerevan.Today-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:

«Ես հուսով եմ, որ շատ արագ ժողովուրդը կհասկանա, թե ինչ արհավիրքներ են սպասվում, և մենք այս վիճակից դուրս կգանք: Մեր գործողությունները միտված են նրան, որ ճնշում գործադրենք, որ նաև միջազգային հանրությունը հասկանա, որ այս մարդու հետ անհնար է գործ բռնել, նա անհուսալի գործընկեր է»,-ասել է նա:

Գեղամ Նազարյանն անդրադարձել է Ալեն Սիմոնյանի այն պնդումներին, թե ընդդիմությունբը չի բողոքարկել ԱԺ ընտրությունները:

«Ալեն Սիմոնյանին խորհուրդ կտամ կարդալ և ուսումնասիրել ՍԴ որոշումը, այդ դեպքում նա կծանոթանա նաև այն խնդիրներին, որոնք արձանագրել է հենց ՍԴ-ն: Նա այնքան է տարված եղել իր մեքենայով և Բալի այցերով, որ նույնիսկ չգիտի, թե ինչ է կատարվել երկրում»,-ասել է Նազարյանը։