Լրահոս
Քաղաքական
10:07
10.06.22
105

ԱԺ նիստերի դահլիճը վերածվել էր դասամիջոցի

Img default alt hy

«Իրավունք» թերթը գրում է.

«ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քիչ էր մնում տապալեր իր իսկ սեփական նախաձեռնությամբ հրավիրած արտահերթ նիստը: Ազգային ժողովում երեկ պատգամավորի «կրիզիս» էր: Քվորում մի կերպ էին ապահովում, իսկ քվեարկությունները դարձավ իսկական պատուհաս:

Ստիպված եղան 20 րոպե ընդմիջում հայտարարել, որ անհրաժեշտ քանակի պատգամավոր «հայթայթեն» ու օրենսդրական նախագծերի քվեարկությունները «սղացնեն»: Իսկ 20 րոպեն ԱԺ նիստերի դահլիճում վերածվեց իսկական դասամիջոցի, պարապությունից զրույցի էին բռնվել, ասում, խոսում, ուրախանում էին, մինչև կժամաներ, օրինակ, ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը:

Դահլիճում հևիհև հայտնված Լուլուն շտապեց մեղայականով արդարանալ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի մոտ: Իսկ մինչ այդ ևս մի քանի պատգամավոր հայտնվեցին դահլիճում: Արդյունքում քվեարկությունը տեղի ունեցավ, ՔՊ-ականներն էլ, խորը շունչ քաշելով, մեծ մասամբ էլի լքեցին դահլիճը»: