Լրահոս
Քաղաքական
16:37
25.11.25
846

Ընդդիմադիր պատգամավորները ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահին ներկայացրել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը

Img default alt hy

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Աննա Գրիգորյանը, Լիլիթ Գալստյանը, Արմեն Գեւորգյանը, Արթուր Խաչատրյանը եւ Լեւոն Քոչարյանը նոյեմբերի 25-ին հանդիպել են ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ, ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Լուիս Գրասայի  հետ:

Աժ-ից հայտնում են, որ պատգամավորները խոսել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին, ներկայացրել մեր երկրում ժողովրդավարության վերաբերյալ իրենց դիտարկումները:

Անդրադարձ է կատարվել նաեւ ընդդիմադիր պատգամավորների գործունեությանն առնչվող հարցերին: