Լրահոս
Հասարակական
16:15
09.09.22
110

Ազատության հրապարակից բերման են ենթարկվել հայրենասիրական երգերի համար

Ոստիկանները Ազատության հրապարակից բերման են ենթարկել հայրենասիրական երգեր երգող երիտասարդների: Ֆեյսբուքյան օգտատերերից մեկն է հրապարակել տեսանյութ, որում երևում է՝ ինչպես են ոստիկանները քաշքշում, այնուհետև բերման ենթարկում երիտասարդներին: 

Ըստ ականատեսների՝ ոստիկանները մոտեցել են ազգային երգեր երգող, պարող քաղաքացիներին, երբ նրանք սկսել են վանկարկել՝ «Հայե՛ր, միացե՛ք, Արցախը մերն է»: