Լրահոս
Հասարակական
01:24
13.09.22
227

Այս պահին ԱԹՍ-ների, հրետանու կրակոցների ձայներ եմ լսում. հարձակվել են Կապանի, Գորիսի եւ Ջերմուկի ուղղությամբ. Շադունց

Img default alt hy

Տեղեկություններ կան, որ հակառակորդը հարձակում է գործել Կապանի, Գորիսի և Ջերմուկի ուղղությամբ: Այս մասին News.am-ին հայտնեց Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը:

«Այս պահին ԱԹՍ-ների, հրետանու կրակոցների ձայներ եմ լսում, երևի հայկական դիրքերի ուղղությամբ են դեռ կրակում»,- ասաց նա` հավելելով, որ բնակիչներին որևէ պաշտոնական տեղեկատվություն չի տրվել: