Լրահոս
Քաղաքական
17:05
01.07.25
262

Իշխանությունը Փաշինյանի գլխավորությամբ ամեն օր ահաբեկում է․ հերթը հասել է սեփականության զրկմանը․ Մինասյանը՝ ՀԷՑ-ը խլելու նախագծի մասին

Img default alt hy

ԱԺ արտահերթ նիստում «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը քննադատեց կառավարությանը՝ ներկայացված օրինագիծը համարելով ազգային անվտանգությանը սպառնալիք։

«Այս նախագիծը ոչ միայն սեփականազրկման մասին է, այլ նաև ամբողջ համակարգը կանգնեցնելու ու երկրի անվտանգությունը խարխլելու»։

Նրա խոսքով՝ իշխանությունն այսօր «ամենօրյա ռեժիմով ահաբեկչություն է իրականացնում» և փորձում է մարդկանց ազատություններից զրկել։

«Իշխանությունը զավթել է և Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ամեն օր ահաբեկում է։ Հիմա էլ հերթը հասել է սեփականության զրկմանը»։

Մինասյանը հավելեց՝ նախագիծը կյանքի կոչվելու դեպքում Հայաստանն ավելի է ծանրանալու քաղաքական ու սոցիալական առումներով։