Լրահոս
Հասարակական
22:15
06.07.22
314

Ավտովթար՝ Տավուշի մարզում. 35-ամյա վարորդը Nissan March-ով կողաշրջվել է, կա վիրավոր

Img default alt hy

Հուլիսի 5-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 16:10–ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ, 35-ամյա Սվետլանա Գ.-ն իր վարած Nissan March մակնիշի ավտոմեքենայով Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի Թբիլիսյան խճուղում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Սվետլանա Գ.-ն օպերատիվորեն ժամանած Դիլիջանի հիվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Դիլիջան» բժշկական կենտրոն: 

Վթարի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության քննիչի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ: