Լրահոս
Հասարակական
10:52
10.06.22
217

Ավտովթար՝ Կոտայքի մարզում. Բալահովիտ գյուղում բախվել են Audi-ն ու Opel-ը, կան վիրավորներ

Img default alt hy

Հունիսի 9-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Բալահովիտ գյուղի կենտրոնական փողոցում բախվել են Երևանի բնակիչներ՝ 29-ամյա Արշամ Ի-ի վարած Audi մակնիշի և 3-ամյա Գրիգոր Խ-ի վարած Opeл մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Audi-ի վարորդն ու նրա ուղևոր՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ, 18-ամյա Մարիամ Հ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։