Լրահոս
Հասարակական
23:00
04.10.22
119

Ավտովթար՝ Երևանում. կան վիրավորներ

Img default alt hy

Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։45-ի սահմաններում Խորենացի փողոցում՝ «Մետաքս հոլդինգ»-ի դիմաց, բախվել են Opel մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Վթարի փաստով Վ. Բաբաջանյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։