Լրահոս
Հասարակական
15:23
10.06.22
134

Ավտովթար՝ Երևանում. բախվել են Toyota-ն ու Nissan-ը, վարորդները տեղափոխվել են հիվանդանոց

Img default alt hy

Հունիսի 9-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։50-ի սահմաններում Նալբանդյան և Թումանյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ՝ 35-ամյա Արթուր Գ-ի վարած Toyota մակնիշի և 47-ամյա Լուսինե Հ-ի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։