Լրահոս
Հասարակական
09:30
18.09.22
143

Ավտովթար՝ Արարատի մարզում․ 9-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց

Img default alt hy

Սեպտեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։50-ի սահմաններում Երևան-Մեղրի ավոտճանապարհի 70 կմ հատվածում, Տիգրանաշեն գյուղի վարչական տարածքում բախվել են Վայոց Ձորի մարզի բնակիչ 41-ամյա Նարեկ Գ․-ի վարած VAZ 21150 մակնիշի և Երևանի բանկիչ 38-ամյա Վոլոդյա Զ.-ի վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Նարեկ Գ․-ի ուղևոր՝ Վայոց Ձորի մարզի բնակիչ 9-ամյա Վրեժ Գ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել Արարատի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր երեխային մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Նարեկ Գ․-ն աշխատում է «Ջրառ» ՓԲԸ-ում որպես հարավային տեղամասի պետ, Վոլոդյա Զ․-ն աշխատում է «ԽԱՄ Գրուպ» ՍՊԸ-ում որպես առաքիչ, իսկ հիվանդանոց ռեղափոխված Վրեժ Գ-ն Նարեկ Գ․-ի տղան է։