Լրահոս
Հասարակական
21:54
06.07.22
148

Ավտովթար` Արագածոտնի մարզում. բախվել են Renault -ն ու Man բեռնատարը. կան վիրավորներ

Img default alt hy

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի Արագածոտնի մարզն սպասարկող սպայական դասակի ավագ հետաքննիչ Անուշավան Աղաջանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունիսի 28-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: 

Ինչպես հայտնում է ֆոտոոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 13:50-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ-3 ավտոճանապարհի 61-րդ կմ հատվածում բախվել են Լոռու մարզի բնակիչ, 63-ամյա Պերճ Մ.-ի վարած Renault  մակնիշի ավտոմեքենան և Արագածոտնի մարզի բնակիչ, 27-ամյա Իգոր Ա.-ի վարած Man մակնիշի բեռնատարը: 

Վթարի հետևանքով Renault  ուղևորներ, Լոռու մարզի բնակիչներ, 25-ամյա Նաիրա Թ.-ն և 53-ամյա Խանում Շ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն: