Լրահոս
Իրավական
16:15
30.06.25
146

Ավարտվել է Սպիտակ քաղաքի գերեզմանատան տարածքում 17-ամյա տղայի սպանության դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

Img default alt hy

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2025 թվականի մարտի 18-ին Գ.Պ.-ի կողմից Հ.Գ.-ի կնոջը նայելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ՝ Սպիտակ քաղաքի գերեզմանատան տարածքում Գ.Բ.-ն դանակով հարվածել է 17-ամյա Գ.Պ.-ի կրծքավանդակին՝ սպանելով նրան: Այս մասին հայտնում են ՔԿ-ից:

Նկարագրված արարքը կատարելու համար Գ.Բ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը):

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին: