Լրահոս
Հասարակական
14:00
10.11.24
296

Ավագ Մանուկյանը որոնվում է որպես անհետ կորած

Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1985 թվականին ծնված Ավագ Մանուկյանը։ Նա նոյեմբերի 1-ին դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել։

Ավագ Մանուկյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Համայնքային ոստիկանության Արտաշատի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։