Լրահոս
Քաղաքական
13:24
21.11.25
160

Աստանայում սկսվել է Հայաստանի վարչապետի ու Ղազախստանի նախագահի հանդիպումը

Աստանայում սկսվել է Նիկոլ Փաշինյանի և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հանդիպումը։ Ղազախստանի նախագահի նստավայրում ղեկավարների առանձնազրույցից հետո նախատեսված է պատվիրակությունների ընդլայնված կազմերով հանդիպումը։ Քննարկվելու են տնտեսական, քաղաքական և այլ ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր: Հանդիպման բաց հատվածում Ղազախստանի նախագահը հայտարարել է, որ մի շարք կարևոր համաձայնագրեր են ստորագրելու: Նիկոլ Փաշինյանն իր հերթին ասել է, որ այս այցը նոր լիցք կհաղորդի երկկողմ հարաբերություններին։