Լրահոս
Հասարակական
11:51
06.07.22
503

Աշտարակի բանկի պայթունից մահացել է մաքրման ծառայություն իրականացնող աշխատակցուհին

Img default alt hy

Յունիբանկի «Աշտարակ» մասնաճյուղում տեղի ունեցած արտակարգ դեպքի առնչությամբ բանկի մամուլի ծառայությունից հայտնում են, որ տեղում աշխատում են համապատասխան մասնագետները:

«Մեծ ցավով հայտնում ենք, որ պայթունի հետևանքով մահացել է մասնաճյուղում մաքրման ծառայություն իրականացնող ընկերության աշխատակից Ռուզաննա Խաչատրյանը:

Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Ռուզաննա Խաչատրյանի ընտանիքին և հարազատներին և կիսում նրանց մեծ վիշտը:

Մասնաճյուղի այլ աշխատակիցներ տեղափոխվել են հիվանդանոց:

Փորձագետների եզրակացությունից հետո ավելի մանրամասն կներկայացնենք տարածքում տեղի ունեցած պայթյունի հանգամանքները»։