Լրահոս
Հասարակական
09:56
06.07.22
478

Աշտարակի բանկերից մեկում պայթյուն է եղել․ նախնական տվյալներով՝ կա մեկ զոհ և հինգ տուժած

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Աշտարակ քաղաքում գործող «Յունիբանկ»-ում պայթյուն է հնչել։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայթյունի հետևանքով, ըստ դեպքի վայրում հավաքվածների, 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի հիվանդանոց, որոնցից մեկը հիվանդանոցում մահացել է։