Լրահոս
Հասարակական
12:00
08.06.25
463

Աշոցքում 79-ամյա տղամարդն ինքնասպանություն է գործել՝ 4-րդ հարկից ցած նետվելով

Img default alt hy

Երեկ՝ հունիսի 7-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Աշոցք բնակավայրի շենքերից մեկի բակում տղամարդ դի կա, հայտնում է Shamshyan.com-ը։

Ոստիկանները ու պարեկները դեպքի վայրում հայտնաբերել են Շիրակի մարզի բնակիչ 79-ամյա Ս․ Մ-Ի դին, ով ըստ նախնական տեղեկությունների ինքնասպանություն է գործել 4-րդ հարկից իրեն ցած նետելով։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։