Լրահոս
22:10
09.09.22
153

«Ասել ա՝ կյանքում գերի չեմ ընկնի». Մխչյան գյուղում վստահ են՝ թշնամուն չհանձնված զինվորը «մեր տղան ա»

3-րդ օրն է՝ պաշտպանության նախարարությունը չի հայտնում, թե ով է հայտնի տեսանյութում ադրբեջանցիների հետ միայնակ մնացած հայ զինվորը: Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ անհետ կորած համարվող Տարոն Անդրեասյանն է: Նրան հայրենի Մխչյան գյուղում բոլորն են ճանաչել: Ձայնով, շարժուձևով, ու ասում են, ամենակարևորը՝ համարձակությամբ իրենց Տարոնն է: 

Ըստ ծառայակիցների վկայությունների՝ դեռ Հայաստանի զորամասում Տարոնը վիճել է հրամանատարության հետ, պահանջել իրեն տանել սահման: Դրանից հետո է որոշվել վաշտը տեղափոխել Սանասար՝ Կուբաթլու։ Տարոնը վաշտի հրամանատարն է եղել, և երբ Սանասարում նահանջի հրաման են ստացել,  չի նահանջել ու մնացել է միայնակ: