Լրահոս
Աշխարհ
21:07
26.11.25
226

Արյունոտ հաշվեհարդարներ՝ Սիրիայում. բախումներ են եղել նաև «Հայկական թաղամասում»

Սիրիայում արյունոտ հաշվեհարդարներ է սկսվել ամուսնական մի զույգի սպանությունից: Սունիները փորձել են հաշվեհարդար տեսնել ալավիների հետ՝ նրանց կասկածելով այդ սպանության համար: Սկսված զանգվածային բախումների հետևանքով արդեն երեք մարդ է զոհվել: Թեև բախումների ալիքը նաև «Հայկական թաղամաս» է հասել, բարեբախտաբար, հայեր չեն տուժել՝ արևելագետ Արմեն Պետրոսյանի տեղեկություններով: